Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արծվաշենը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված անբաժանելի մասն է

Արծվաշենը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված անբաժանելի մասն է
30.10.2024 | 06:55

Հայաստանի հայազգի բնակիչներից շատերը չեն կարողանում քարտեզի վրա գտնել Արծվաշենը:

Ավելին` վերջինները չգիտեն, որ, ի տարբերություն այլ հայկական տարածքների, Արծվաշենը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված անբաժանելի մասն է:

Եվ, մինչև Հայաստանի հայազգի բնակիչներն Արծվաշենի վերաբերյալ տարրական տեղեկություններ էին (են) ստանում, Ադրբեջանում 2018 թվականից (!!!) սկսեց գործել Գոյչե.ազ կայքը:

Նկատեմ, որ ադրբեջանցիները Սևանը Goyçe են անվանում, հետևաբար կայքը Սևանի տարածաշրջանի մասին է: Եվ, իրոք, կայքում Սևանի (Sevan rayonu), Ճամբարակ (Çəmbərək rayonu), Գավառի (Kəvər rayonu), Վարդենիսի (Basarkeçər rayonu) շրջանների մասին հատուկ բաժիններ կան: Ընդ որում, կայքում ամենից շատ հոդվածներ են տեղադրված Ճամբարակի և Վարդենիսի մասին:

Ամենևին չեմ պնդում, որ կայքը մեծ ընթերցանություն ունի: Սակայն, կայքը կա և շատ որոշակի նպատակներ է հետապնդում:

Գրեթե վստահ եմ` Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության տարածքների անվանումներով կայքեր ևս կլինեն:

Այժմ տեղափոխվենք հայաստանյան մեդիադաշտ:

Սիմոնյան Ալենը գրել է Թագուհի Թովմասյանի մասին, Փաշինյան Նիկոլը դեգերում է, Քոչարյան Անդրանիկը, Անդրեասյան Ժաննան, Պապիկյան Սուրենը...

Չէ՛, ես դեմ չեմ, որ Սիմոնյան Ալենի կամ Քոչարյան Անդրանիկի մասին գրվի: Ես վրդովված եմ, որ Հայաստանի հայազգի բնակիչներից ՇԱՏԵՐԸ չեն կարողանում քարտեզի վրա գտնել Արծվաշենը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ